ԱԳՆ․ ՀՀ ԶՈւ խաղաղապահները չեն տուժել պայթյունից 5 օգոստոսի 2020 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն կապ է հաստատել Լիբանանում խաղաղապահական ծառայություն իրականացնող հայերի հետ։ Նրանք Բեյրութից բավական հեռու են տեղակայված և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, PanARMENIAN.Net ին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ ԶՈւ 32 խաղաղապահ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության շրջանակում 2014-ից ծառայում է երկրի հարավում։ Ավելի վաղ UNIFIL-ը հայտարարել է, որ պայթած նավահանգստի մոտ առաքելության նավերից մեկում գտնվող խաղաղապահները վիրավորվել են։ Առաքելությունը նշել է, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել Լիբանանի կառավարությանը և ժողովրդին։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել։ Երկրի վարչապետ Հասան Դիաբն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին |