ՔԿ-ն կքննի Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափությունը![]() 5 օգոստոսի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե, հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը 2003-ի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ Աբրահամյանի խոսքով՝ դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում։ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի քրգործով։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: 2020 թվականի մայիսի 27-ին Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարարել էր հետախուզում։ Ավելի ուշ, հուլիսի 30-ին Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները դադարեցրել են իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է։ Պարզվել է, որ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է 2003թ. հունիսի 20-ից, սակայն այդ մասին հայտնի է դարձել 2020-ին միայն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |