Մեդվեդև․ ՀՀ և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը![]() 5 օգոստոսի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգությյան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերին Ռուսաստանի տարածքում, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը։ Այդ մասին նա ասել է «Պոլիտ Ստարտափ» նախագծի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Երբ այդ ամենը (ղարաբաղյան հակամարտությունը) օտարերկրյա խնդրից վերածվում է ՌԴ ներքին խնդրի, այդ համայնքները պետք է զգան իրենց պատասխանատվութունը»,- ասել է Մեդվեդևը։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Իսկ հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին Գերմանիայում հայկական դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ ՀՀ ԱԳՆ-ն արտերկրի հայերին կոչ է արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և միջադեպերի դեպքում կապվել երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |