Ավինյան․ ԱԴ-ն ևս 1 ամսով կերկարաձգվի, որոշ սահամնափակումներ էապես կփոփոխվեն 5 օգոստոսի 2020 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտակարգ դորւթյան ռեժիմը ևս մեկ ամսով կերկարաձգվի, բայց էական փոփոխություններ կլինեն ԱԴ որոշ սահամնափակումների հետ կապված, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Ներկայումս գործող ԱԴ-ի ժամկետը լրանում էօգոստոսի 12-ին: Նա նշել է, որ սա, ամենայն հավանականությամբ, կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, դրանից հետո Ազգային ժողովում կքննարկվի արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքների փոփոխության հարցը։ Նա նշել է, որ վերնայավելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման որոշ սահմանափակումներ, հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը։ Ավինյանի խոսքով` համաճարակային կանոնների պահպանումից է կախված, թե որքան վաղ կվերացվեն կամ կվերանայվեն որոշ սահմանափակումներ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է։ Oգոստոսի 5-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,586-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 770 դեպք կա, կորոնավիրուսով վարակված է եղել, բայց այլ պատճառով մահացել է 228 հոգի։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,850 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |