ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի![]() 5 օգոստոսի 2020 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները: Նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին և նշում, որ դրանք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով: Հայաստանի զինված ուժերում կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցառումները սկսել են դեռ փետրվարի վերջից։ Մինչ օրս արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, ժամկետայինների արձակուրդներն ու ազատ արձակումները։ Ամառային զորակոչին ենթակա բոլոր քաղաքացիները նախքան ծառայության վայրի վիճակահանությանը մասնակցելը թեստավորվում են կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |