Հայկական Krisp ընկերությունը $5 մլն-ի ներդրում է ստացել

Հայկական Krisp ընկերությունը $5 մլն-ի ներդրում է ստացել

PanARMENIAN.Net - Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառությունը $0-ից հասցնելով $4,000,000-ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Forbes-ը գրել էր, որ Krisp-ը 2020-ի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։

Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---