Բեյրութում պայթյունից զոհված հայերի թիվը հասել է 11-ի 6 օգոստոսի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը 11-ի է հասել, հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչ տուժել է ու անհետ կորել, հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան, Քուվեյթի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տեր Պետրոս վարդապետ Մանվելյանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ Բեյրութի տարբեր թաղամասերում իրապես աղետալի դրություն է՝ հատկապես հայաշատ թաղերում։ Ըստ նրա՝ քաղաքը հսկայական վնաս է կրել, զոհերի թիվը հասել է 150-ի, մի քանի հազար մարդ է տուժել։ Պետրոս վարդապետը նշել է, որ արդեն 8 ամիս է՝ Լիբանանը փորձում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, դրան ավելացել էր նաև կորոնավիրուսի համավարակը, ինչի հետևանքով հիվանդանոցներում տեղ չկա, հիմա էլ՝ պայթյունը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Photo. AP Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |