Փաշինյան․ ՀՀ-ն ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ, Սինանյանը կմեկնի Լիբանան 6 օգոստոսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում Բեյրութ ինքնաթիռով օգնություն ուղարկելու համար, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս կմեկնի Բեյրութ ու տեղում կծանոթանա համայնքի կարիքներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մինչև օրվա վերջ Բեյրութ ուղարկվող օգնության չափաքանակն ու տեսակը կվերջնականացվի։ «Թռիչքը ենթադրաբար շաբաթ օրը (օգոստոսի 8-ին) տեղի կունենա, մեր գրասենյակում մի քանի տարբերակներ են քննարկվում, մինչև օրվա վերջ կհստակեցվի»,- ասել է Ավինյանը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Վերջին տվյալներով 11 հայ է զոհվել, թիվը, սակայն, վերջնական չէ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |