«Հայաստան» հիմնադրամը լիբանանահայերին օգնելու համար դրամահավաք է սկսել![]() 6 օգոստոսի 2020 - 13:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանում ապրող հայերին աջակցելու համար առցանց դրամահավաք է սկսել։ «Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե Հայրենիքին, թե սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է»,- նշել են հիմնադրամից՝ հորդորելով մասնակցել հրատապ դրամահավաքին։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում վերջին տվյալով 11 զոհ կա, կան նաև վիրավորներ։ Հիմնադրամի միջոցով հանգանակություն կատարել հնարավոր է կայքում։ ՀՀ-ն պատրաստվում ինքնաթիռ ուղարկել Լիբանան, օգնության չափն ու տեսակը դեռ հստակեցվում է։ Ընթերցեք նաև․ Ինչպես օգնել Բեյրութին. 4 տարբերակ՝ պայթյունի հետևանքները հաղթահարելու համար ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |