Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա, որոնցից 7-ը՝ բերովի![]() 6 օգոստոսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք կա, որից 7-ը՝ բերովի։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ «9 դեպքից 7-ը բերովի է։ Նրանցից 3-ը բեռնատարի վարորդ է։ Մյուս 2 դեպքի վարակման օջախը հայտնի չէ»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։ Բուժհաստատություններում բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 240 պացիենտ։ Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 1206 դեպք, որից 987-ն ապաքինվել է, մահացել՝ 17 հիվանդ։ Կարանտինում 7071 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 294 անձ։ Վրաստանի իշխանությունները ևս 4 ամիս կմարեն բնակչության մի մասի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի գումարը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բնակիչների կոմունալ ծախսերը մարտ ամսից սկսած։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |