Սինանյան․ Լիբանանից հայրենադարձվող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա 6 օգոստոսի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Լիբանանից հայրենադարձվող ոչ մի հայ Հայաստանում առանց կեցության վայրի չպետք է մնա։ Այդ մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Լիբանան իր առաջիկա այցին և լիբանանահայերին օժանդակությանը։ Նա հավելել է, որ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ «Երևի սա ամենաբարդ հարցն է, բայց տրամադրված ենք դրան լուծում տալ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը: Սինանյանը նշել է, որ Հայաստան վերադառնալու ցանկությամբ իրեն ուղիղ դիմող լիբանանահայեր կան, սակայն ավելի շատ կան մարդիկ, ովքեր անուղղակիորեն են դիմում: «Ես օգոստոսի 8-ին մեկնում եմ Բեյրութ և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակի հետ, որովհետև այս պահին, թվում է, որ Հայաստան գալ ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց չկա որևէ առարկայական, թվային հաշվարկ: Դրանով մեր գործը դժվարանում է», - ասել է նա: ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |