157 զոհ Բեյրութում․ Մահացածների թվի աճ է սպասվում![]() 6 օգոստոսի 2020 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Բեյրությում օգոստոսի 4-ին եղած պայթյունների զոհերի թիվը շարունակում է աճել։ Առողջապահության նախարարություն ներկայացրած վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 157 մարմին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Մոտ 5000 մարդ վիրավոր է։ Փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Սպասվում է զոհերի թվի հետագա աճ։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |