Պետերբուրգում ձերբակալվել է 2 հայի վրա հարձակման մեջ կասկածվող ադրբեջանցին 6 օգոստոսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են մի անդրկովկասցու, ով կասկածվում է իր երկրի հարևան պետության քաղաքացիների վրա հարձաման մեջ, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ադրբեջանցի է, ով կասկածվում է 2 հայի վրա հարձակման մեջ։ Ըստ Ոստիկանության՝ վեճը եղել է երկու էթնիկ խմբերի միջև, միջադեպի մասին փաստող տեսանյութը համացանցում է։ Տեսանյութից երևում է, որ տղամարդը, ով մենակ չի եղել, վիրավորական խոսքեր է հնչեցնում 2 հոգու հասցեին՝ նրանց ազգությունը նշելով։ Կասկածյալը 40 տարեկան է, նա գրանցված է որպես անհատ ձեռներեց և ՌԴ-ում սրճարան ունի։ Նրա դեմ ՌԴ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել էթնիկ ատելություն հրահրելու համար, խափանման միջոց դեռ ընտրված չէ։ Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ կասկածյալը, անձը չպարզված այլ մարդկանց հետ, անհնադուրժողականություն դրսևորելով հայերի նկատմամբ, 2020-ի հուլիսի 27-ին հարձակվել է ՀՀ երկու քաղաքացու վրա, հարվածել նրանց՝ արժանապատվությունը նվաստացնող խոսքեր հնչեցնելով։ Այդ գործողությունների տեսագրությունը նա տեղադրել է համացանցում՝ տուժողներին նվաստացնելու, նրանց հանդեպ ատելություն հրահրելու համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-16-ին հայ ադրբեջանական սահմանային լարումից հետո։ Ադրբեջանցիների սանձազերծած լարման հետևանքով 5 հայ զինծառայող էր մահացել, ադրբեջանական կողմը հայտնել էր 13 զոհի մասին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է Կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման Միրզոյան․ 2023–ին ՀՀ–ն դիվհարաբերություններ է հաստատել Բոտսվանայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ 2024–ին Հայաստանը դիվանագիտական գրասենյակ կբացի Սերբիայում ՍԱՏՄ-ն հսկում է, որ ջրհեղեղի հետևանքով սատկած կենդանիները չհայտնվեն վաճառակետերում Նախնական՝ Լոռու մարզում աղետի հետևանքով սատկել է 192 գլուխ խոզ, 50 խոճկոր, մոտ 850 հավ Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք «Որևէ դժգոհություն չունեմ տղաներից»,–ասել է նա |