Moderna-ն հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը փոքր պատվերի դեպքում

Moderna-ն հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը փոքր պատվերի դեպքում

PanARMENIAN.Net - Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը, որի հիմնադիրը հայտնի հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը փոքր պատվերի դեպքում՝ $32‒37՝ մեկ չափաբաժնի համար։

Երկու չափաբաժնից բաղկացած կուրսը կարժենա $64‒74։ Ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը փոքր պատվեր ասելով հասկանում է «միլիոնավոր չափաբաժիններ», գրում է «Վեդոմոստին»։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ պատվաստանյութն ԱՄՆ և բարձր կենսամակարդակով այլ երկրների շուկայում կարժենա $25‒30 մեկ չափաբաժնի համար, և $50‒60՝ կուրսի համար։ Ընկերության գներն ավելի բարձր են, քան մրցակիցների մոտ՝ $19,5 Pfizer և BioNTech ընկերությունների մոտ, $10-ը՝ Johnson & Johnson-ի և $3‒4՝ AstraZeneca և Օքսֆորդի համալսարանի դեպքում։

Ըստ Բանսելի՝ պանդեմիայի ժամանակ պատվաստանյութը կվաճառվի արժեքից ցածր գնով։ Գործարքի չափաբաժինը ևս նշանակություն ունի՝ որքան մեծ կլինի պատվերը, այնքան էժան՝ պատվաստանյութը։

Moderna-ն $1 մլրդ է ստացել ԱՄՆ կառավարությունից, սակայն պայամանագիր պետության հետ դեռ կնքված չէ։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այժմ բանակցում են մի քանի երկրի հետ, որոնցից ստացել են $400 մլն առաջիկա մատակարարումների համար։

Ընկերությունը մտադիր է ավարտել պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց մասնակցում է 30,000 մարդ, մինչև սեպտեմբեր։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---