19 մլն-ից ավելի Covid-19-ի դեպք՝ աշխարհում![]() 7 օգոստոսի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն օգոստոսի 7-ի դրությամբ գերազանցել է 19 մլն-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ ինստիտուտի տվյալների՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է մոտ 19․1 մլն մարդու մոտ, մահացել է 713,000-ից ավելի պացիենտ, առողջացել՝ մոտ 11․5 մլն։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 4․8 մլն-ից ավելի, երկրորդ տեղում Բրազիլիան է 2․9 մլն-ով, ապա՝ Հնդկաստանը՝ 1․9 մլն-ով։ Օգոստոսի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,985-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 777 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,008 է։ Փաստացի բուժվողների թիվը 6972 է։ Օգոստոսի 3-ին աշխարհում գրանցվել էր 18 մլն-ից ավելի վարակակիր, փաստացի 4 օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1 մլն-ով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |