ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱԿԱՄԱ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ՆՇՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ24 հուլիսի 2002 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բրիտանական թերթերից մեկը` «Financial Times»-ը օրերս անդրադարձել է իսրայելական բանակի կողմից Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի հողերի զավթման թեմային: Թերթի հրապարակման համաձայն, հայկական համայնքի առաջնորդներն Իսրայելին մեղադրում են նրանում, որ եկեղեցուն պատկանող տարածքների գրավումը ուղղված է ոչ թե երկրի անվտանգության ամրապնդմանը, ինչպես պնդում են Իսրայելի իշխանությունները, այլ Հորդանան գետի արեւմտյան ափի սահմաններն ընդլայնելու փորձ է: Կառուցվող 40 մետր երկարությամբ պատնեշը պետք է անցնի եկեղեցու տարածքի ամբողջ երկայնքով եւ կդառնա Հորդանանի արեւմտյան ափի եւ Երուսաղեմի շուրջ կառուցվող պատի մի հատվածը, որը կառուցվում է պաղեստինյան ահաբեկչությունը կանխելու նպատակով: Հոդվածում նշվում է, որ Հայկական եկեղեցու ղեկավարությունը ենթադրում է, որ հողերի բռնագրավման հիմնական պատճառը Իսրայելի ցանկությունն էապահովել իր միանձնյա մուտքը Հիսուս Քրիստոսի գերեզման, իսկ Հայկական եկեղեցին ակամա հայտնվել է տարածքային պայթյունավտանգ վեճի կենտրոնում: Ինչպես գրում է թերթը, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները դիմել են Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսին` պահանջելով ճանաչել հողերի բռնազավթման փաստը որպես Հայ Առաքելական եկեղեցու իրավունքների ոտնահարում: Իսկ Իսրայելի իշխանությունները հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ բռնագրավման կարգադրություններն անդառնալի են: Ի պատասխան եկեղեցին դիմել է Իսրայելի Գերագույն դատարան: Ներկայումս պատնեշի շինարարության աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |