Սերժ Սարգսյանը մինչև խոստացած ասուլիսը կպատասխանի Ապրիլյանի մասին մի քանի հարցի![]() 7 օգոստոսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: Այդ մասին հայտնում է նրա գրասենյակը։ Ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, որոշ ժամանակով անհնարին է դարձրել նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։ Այնուամեյանիվ, դրանք չեն փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ նախորդելու են դրանց: Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք 5 կարճ տեսանյութը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018-ից ի վեր Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ: Ըստ Սարգսյանի՝ Ապրիլյանի մասով ասուլիսից հետո լրագրողների հետ միասին կորոշի՝ ինչ թեմաներին են վերաբերելու հաջորդ ասուլիսները:
Շարքի մյուս տեսանյութերը՝ առաջիկա ժամերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |