ՌԴ-ում Covid-19-ից առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները 7 օգոստոսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Covid-19-ից առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները։ Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Օլեգ Գրիդնևը։ «Գամալեի կենտրոնում մշակված պատվաստանյութը գրանցվելու է օգոստոսի 12-ին։ Այժմ երրորդ փուլն է ընթացքի մեջ։ Պատվաստանյութի փորձարկումները չափազանց կարևոր են մեզ համար։ Մենք պետք է հասկանանք, որ այն անվտանգ պետք է լինի։ Առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու տարեցները»,- ասել է Գրիդնևը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ կլինիկական փորձարկումների տվյալներն ու գրանցման համար անհրաժեշտ այլ տվյալներն այժմ փորձաքննության փուլում են։ Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ բնակչության զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին։ Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութը փորձարկումների ավարտական փուլում է։ Ակնկալվում է, որ այն առաջինը կգրանցվի ՌԴ-ում։ Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ գրանցումը նախատեսված է օգոստոսին, իսկ արտադրությունը կսկսվի սեպտեմբերին։ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութը նախատեսվում է գրանցել սեպտեմբերին, իսկ արտադրությունը սկսել հոկտեմբերին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |