Վրաստանում օպտիկական մալուխի օպերատորի բաժնետոմսերի մի մասը թաքուն վաճառել են Ադրբեջանին 7 օգոստոսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Վրացական ԶԼՄ–ները հայտնում են, որ տեղի Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի 49% բաժնետոմսերը վաճառվել է Ադրբեջանին։ Sputnik Armenia-ն գրում է, որ գործարքի և Caucasus Online–ի վաճառքի մասին չեն տեղեկացրել կարգավորիչին` Վրաստանի հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովին, ինչը փաստացի խախտում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի այդ մասին։ Caucasus Online ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա ինտերնետ–թրաֆիկի խոշորագույն կապուղի է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։ Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Նույն ԶԼՄ–ների տվյալներով` բաժնետոմսերը ձեռք է բերել Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովը, որը նաև նավթային բիզնեսում խոշորագույն հոլդինգի` NEQSOL ընկերության սեփականատերն է։ Վրացական կողմի տեղեկություններով` ինտերնետ–ընկերության իր մասնաբաժինը վաճառել է Վրաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած (խոսքը Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի մասին է, - խմբ.) գործարար Խվիչա Մակացարիան։ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։ Գործակալության հետ զրույցում տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետն ասել է, որ բաժնետոմսերի վաճառքը չի նշանակում, թե ադրբեջանական կողմը «կվերցնի ու կանջատի» Հայաստանի ինտերնետը։ Նախ բաժնետոմսների միայն 49%-ն, և երկրորդ՝ ընկերությունը գտնվում է Վրաստանի տարածքում և իշխանությունները թույլ չեն տա նման բան։ Սակայն տեխնիկական մակարդակում դա թույլ կտա ադրբեջանցի գործընկերներին վերլուծել հայկական թրաֆիկը, օրինաչափություններ գտնել և դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել։ Մյուս կողմից` դեպքերի նման զարգացումը կարող է ազդել մրցակցային բաղկացուցչի վրա և խաթարել Հայաստանի ծրագրերը տարածաշրջանում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |