2 հոգու մեղադրանք է առաջադրվել քրենթամշակույթի հանցակազմով 7 օգոստոսի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունից հայտնում են, որ մի անձ, տեղեկանալով, որ իր մեքենան սնանկության գործով աճուրդի է դրվել, կապվել է մեքենայի գնորդի հետ ու ավելի բարձր գին առաջարկել նրան, քաղաքացին մերժել է, ինչից հետո մեքենայի նախկին սեփականատերը դիմել է քրեական հեղինակության օգնությանը։ Նախաքննությամբ հայտնի է դարձել, որ անձը վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցիչ, Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացողի օգնությանը՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու համար: «Քրեական հեղինակություն» հանդիսացող անձը զանգել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել հանդիպել նրա հետ՝ գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումների համար։ Գնորդը մերժել է։ Քրգործով մեքենայի տիրոջն առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր արարքը կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական ենթամշակույթ կրողին մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցավոր արարքները կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2 մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |