«Լիդիանի» տեղադրած վագոն-տնակը տեղափոխվել է, հերթը Ամուլսարի պահապանների տնակինն է![]() 7 օգոստոսի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի տարածքից «Լիդիանի Արմենիայի» պահնորդների տեղադրած վագոն-տնակը տեղափոխվել է վերամբարձ կռունկի միջոցով։ Կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների տնակները։ Ոստիկանական պատը թույլ չի տվել ապամոնտաժման ժամանակ «Լիդիանի» պահնորդական խմբին միջամտել գործողություններին: Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը վերջին օրերին լարվել էր, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախումներ են եղել, բերման ենթարկվածներ են եղել։ Օգոստոսի 7-ի առավոտից Ամուլսարի պահապանները սպասում էին «Լիդիանի» տեղադրած վագոն-տնակի տեղափոխմանը։ Բողոքի ակցիաները սկսել էին օգոստոսի 4-ին, երբ «Լիդիան Արմենիայի» պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը ու դրա փոխարեն դրել իրենցը: Ջերմուկում Ամուլսարի ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը մնում է ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչելը։ «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։ Ամուլսարի հանք տանող ճանապարհն արգելափակվել է 2018-ի հունիսից: Մինչ օրս «Ամուլսարի պահապանները» հերթապահում են հանքի մատույցներում՝ թույլ չտալով հանքի շահագործումը։ ՀՀ կառավարության պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացրել էր միջազգային ELARD ընկերությանը, որը պետք է փորձաքննություն անցկացներ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Ընկերությունը եկել էր եզրակացության, որ հանքի «ճիշտ» շահագործման դեպքում ՝ բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |