Չինաստանում ժանտախտից տղամարդ է մահացել![]() 7 օգոստոսի 2020 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի բնակիչը մահացել է ժանտախտից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նրա հետ շփված 35 հոգի մեկուսացվել է։ Իշխանությունները պարզաբանել են, որ տղամարդը մահացել է օգոստոսի 2-ին: Հետազոտություններից ու համաճարակաբանական ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ մահացածը վարակված է եղել աղիքային ժանտախտով, մահվան պատճառն արյունատար համակարգի հյուծումն է եղել: Տեղի իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ են հայտարարել, բնակիչներին հորդորել են զգոն լինել և հետևել հիգիենայի կանոններին: Մահացածի ու նրա հարևանների տներն ամեն օր ախտահանվում են։ Հուլիսին Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը հաստատել էր առաջին մահը երկրում բուբոնային ժանտախտից: Մահացողը 15-ամյա դեռահաս է եղել։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |