Forbes. ՏՏ աշխարհում ամենաշատ կին աշխատողները ՀՀ-ում են![]() 7 օգոստոսի 2020 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մեջտեղում գտնվող դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տեխնոլոգիական սեկտորը 2018-ին ունեցել է $250 մլն դոլարի շրջանառություն, գրում է Forbes-ը։ Ոլորտում աշխատում է մոտ 20,000 աշխատակից, որոնցից 30%-ը կին է։ Wireless 20/20-ի խորհրդատու Բերժ Այվազյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում կանանց բաժին է ընկնում ՏՏ ոլորտի միջինը 20%-ը, այնինչ Հայաստանում 30 տոկոսն է։ Digital Pomegranate ընկերության աշխատակիցների 50%-ը կին է, կառավարող կազմի՝ 70%-ը։ Synopsys-ի հայկական գրասենյակն ունի ավելի քան 650 աշխատակից, որի ինժեներների 33%-ը կին է: Մինչդեռ ամերիկյան մասնաճյուղի աշխատակիցների միայն 15%-ն է կին։ DASARAN–ի աշխատակիցների 72%-ն է կին, WeDoApps ընկերության աշխատակիցների՝ 50%-ը, PicsArt-ի և Tumo-ի՝ 51%-ը, Krisp-ի՝ 25%-ը։ Girls In Tech Armenia-ն ղեկավարում է 4 կին՝ գրանված 200 հոգանոց աշխատակազմով և մոտ 1000 հոգանոց համայնքով։ SoloLearn–ի աշխատողների 46%-ն է իգական սեռի ներկայացուցիչ, Forge Fiction-ի 55%-ը, Embry Tech–ի հիմնադիր կազմի 50% և աշխատակիցների 47%-ը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |