Orbiter-3 ԱԹՍ խոցած զինծառայողները պարգևատրվել են![]() 8 օգոստոսի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել հուլիսի 18-ին հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին: Օգոստոսի 7-ին Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը: Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ: Հուլիսի 18-ի առավոտյան՝ ժամը 06:38-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |