Լիբանանի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի 8 օգոստոսի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմտաուցվի՝ ի հիշատակ Բեյրությում պայթյունի զոհերի։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը: «Ուր, որ կարելի է, նույնիսկ եթե եկեղեցին դուռ ու պատուհան չունի, կմատուցվի Սբ պատարագ և կտրվի սբ հաղորդություն, իսկ այն վայրերում, որտեղ մարդկանց կայնքը կարող է վտանգված լինել, եկեղեցու մեջ կամ մուտքի մոտ՝ տեղի կունենա խտացված ժամերգություն և կկատարվի հոգեհանգստի կարգ»,- ասվում է առաջնորդարանի հայտարարության մեջ։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Երկրում ընդհանուր առմամաբ 150 զոհի և 5000 վիրավորի մասին է հայտարարվել: Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |