Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում $3 մլն ներդրում է ստացել![]() 8 օգոստոսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն դոլար ներդրում ստանալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում արհեստական բանականությունն է, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն: «Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է», - ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |