Հրթիռով Բեյրութի նավահանգստի խոցումը պատկերող տեսանյութերը կեղծ են 8 օգոստոսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից րոպեներ անց մի քանի ռակուրսից նկարված բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնցից ոչ մեկում չի երևում` ինչպես է որևէ զինատեսակ պայթեցնում նավահանգիստը։ Ըստ այդմ` ավելի ուշ հայտնցած յուրաքանչյուր այլ տեսանյութի, որում երևում են հնարավոր հրթիռներ, պետք է կասկածանքով վերաբերվել։ Այս դեպքում պարզ է, որ մարդիկ տեսանյութեր են կեղծել` ուկնդիրներին մանիպուլացնելու և մոլորեցնելու նպատակով, գրում է Bellingcat-ը։ Լայն տարածում ունեն կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում են` ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները համ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կամ ուղղակի թռչուններ են։ Տեսանյութում համեմատական է տարված բնօրինակ և խմբագրված կադրերի միջև։ Իսկ այս տեսանյութում երևացող թռչունը ներկայացվում է որպես հրթիռ։ Կադրերը դանդաղեցնելու դեպքում երևում է, որ թռչուն է։ Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել։ Ոմանք նույնիսկ ենթադրում էին, թե Լիբանանում ատոմային ռումբ է պայթել։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |