Ծաղկաձորում 24 ժամով 10 հյուրանոցի աշխատանք է կասեցվել![]() 8 օգոստոսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 7-ին 24-ժամյա կասեցումներ է արել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։ ԱԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է նաև Երևանի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի գործունեությունը․ այնտեղ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են գտել։ Կրկնակի խախտումների դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով։ Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 6-ի դրությամբ 4989 կազմակերպության գործունեություն է դադարեցվել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |