Հնդկաստանում 191 ուղևորով ինքնաթիռ է վթարվել․ 18 զոհ կա 8 օգոստոսի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Air India Express ավիաընկերության ինքնաթիռը 191 ուղևորով վթարվել է Հնդկաստանի հարավային Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, ոստիկանության տվյալով 18 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածք ստացել, փոխանցում է The Indian Express-ը։ Աղբյուրի տվյալով՝ մահացածների ցանկում է նաև օդաչուն։ «Բոինգ-737»-ը մոտեցել է թռիչքուղուն և երկու մասի բաժանվել, հայտնել են Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից։ Վթարը Հնդկաստանի ժամանակով 19։00-ին է եղել (17:30 Երևանի ժամանակով), ինքնաթիռը վթարվել է ուժեղ անձրևի պայմաններում։ Ինքնաթիռը Դուբայից է վերադարձել։ Air India Express-ը Air India-ի լոուքոսթերն է։ 2010-ի մայիսին 158 մարդ էր մահացել Հնդկաստանի Մանգալուրուում բյուջետային ավիաընկերության ինքնաթիռի վթարից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |