«Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատվել է պաշտոնից, քանի որ հիվանդանոցը միավորվում է ՁԻԱՀ կենտրոնի հետ 8 օգոստոսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։ Այս մասին տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով` նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է։ Ազատվել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը։ Միավորումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։ Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել գործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու: «Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է խոսնակը։ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |