Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է 8 օգոստոսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ է անհետ կորել։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ «Զոհերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռ հաստատված չէ։ Բացի այդ, 60 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է առողջապահության նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի քան 300,000 մարդ պայթյունի հետևանքով անօթևան է մնացել: Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից: ՀՀ-ն 3 ինքնաթիռ կուղարկի Լիբանան՝ բեռնված դեղորայքով և սննդով։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |