ՀՀ-ում Covid-19-ի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցության նոր փուլ կմեկնարկի 8 օգոստոսի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված Covid-19 համավարակի հաղթահարմանը Հայաստանում: Ծրագիրը տևելու է մեկ տարի: Նպատակն է կանխարգելել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, աջակցել առողջապահության համակարգին անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, զինել բուժաշխատողներին անհրաժեշտ գիտելիքներով, իսկ ընտանիքներին տրամադրել վստահելի տեղեկատվություն։ Ծրագրի միջոցներով ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարությանն է տրամադրել Covid-19 համավարակի ախտորոշման 10,000 թեստ, թթվածնային 24 սարք և քթային 2000 խողովակ: Տեխնիկական այս բոլոր միջոցները, ըստ նպատակահարմարության և անհրաժեշտության, առողջապահության նախարարությունը տրամադրում է Covid-19-ով վարակված պացիենտներին սպասարկող բուժհաստատություններին։ Ծրագրի միջոցներով շուտով ՀՀ 5 մարզում (Լոռի, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք), այնուհետև մնացած բոլոր մարզերում հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ սարքերով՝ 500 դիսպենսերով կապահովվեն առաջնային առողջապահական հաստատություններն ու ծննդատները: Դիսպենսեր սարքերը հարմար են ինչպես հեղուկ օճառի, այնպես էլ ալկոհոլային հիմքով ձեռքի քսուքների արդյունավետ օգտագործման համար: Մայրաքաղաքի ու մարզերի հիվանդների արագ և արդյունավետ բուժօգնությունը կազմակերպելու համար նաև ձեռք են բերվելու հինգ թվային շարժական ռենտգեն համակարգեր, որոնց նշանակությունը խիստ կարևոր է համավարակի վերահսկման ու կանխարգելման գործում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի ուղեցույցերի հիման վրա արդեն իսկ տեղայնացվել ու մշակվել են տնայցերի, երեխայի խնամքի և առողջության, իմունականխարգելման և սնուցման թեմաներով վերապատրաստումների մոդուլներ, որոնք գործի են դրվել հուլիս ամսին և կընդգրկեն բոլոր մարզերի, ներառյալ Երևանի, մոտ երեք հազար բուժաշխատողների, այդ թվում՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, բուժքույրեր: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |