Միջազգային դոնորները 253 մլն եվրո են հավաքել Լիբանանի համար10 օգոստոսի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Միջազգային դոնորները 253 մլն եվրո են հավաքել հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին աջակցելու համար։ Այդ մասին հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի նախագահությամբ կազմակերպված առցանց տեսակոնֆերանսում, գրում է Deustche Welle-ն։ Դա երկու անգամ ավելի է ՄԱԿ-ի խնդրած աջակցությունից։ Փարիզի օգնությունը, ըստ գործակալության, կկազմի 30 մլն եվրո։ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ գերմանական օժանդակությունը կկազմի 20 մլն եվրո։ Նա ասել է, որ տպավորված է, որ այդքան երկիր պատրաստ է սատարել Լիբանանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս խոստացել է օգնել՝ կոնկրետ գումար դեռևս չնշելով։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կցանկանար համակարգել իր գործողությունները մյուս երկրների հետ։ Եվրամիության օժանդակությունը կկազմի 63 մլն եվրո, ինչը 30 միլիոնով ավելի է, քան հայտարարվել էր նախապես։ Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Լիբանանին բժշկական պարագաների և սննդամթերքի առումով օգնելու, ինչպես նաև անօթևան մնացած գրեթե 300,000 բնակիչների համար նոր բնակարաններ կառուցելու համար հարկ կլինի մոտ 99 մլն եվրո ծախսել։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |