Հունաստանում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի ռեկորդ է սահմանվել

Հունաստանում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի ռեկորդ է սահմանվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի օրական ամենաբարձր ցուցանիշը: Հայտնաբերվել է 203 նոր դեպք, որոնց մեծ մասը երկու խոշոր քաղաքում՝ Աթենքում և Սալոնիկում: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ակնկալվում է, որ Հունաստանի կառավարությունը շուտով կհայտարարի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին՝ պայմանավորված վարակվածների թվի աճով։

Նախկինում Հունաստանին հաջողվել էր ցածր պահել վարկվածության տեմպը՝ կիրառելով վաղ և խիստ կարանտին։

Հուլիսի 1-ին երկիրը վերաբացել է իր սահմանները Եվրամիության և մի շարք այլ երկրներից զբոսաշրջիկների համար:

Ընդհանուր երկրում վարակվել է 5623 մարդ, մահացել՝ 212-ը:

Photo: Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---