Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա

Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում oգոստոսի 11-15-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, իսկ օգոստոսի 15-ին՝ +32։

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---