Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն ուժեղացված կհսկվեն![]() 10 օգոստոսի 2020 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,- գրել է փոխվարչապետը։ Ավինյանի խոսքով՝ հանձնարարվել է նաև բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ: Փոխվարչապետը նշել է, որ հանձնարարականը տրվել է բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրելուց հետո։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23:00-ից 7:00-ն, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար 100,000 դրամի տուգանք կա (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի): Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նույն արարաքը կատարելու դեպքում քաղաքացին տուգանվում է 200,000 դրամով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |