Վրացական Սվանեթի որոշ գյուղերում կարանտին կսահմանվի![]() 10 օգոստոսի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին կսահմանվի՝ շրջանում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլին Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստից հետո։ Օգոստոսի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 25 նոր դեպք է գրանցվել, որից 17-ը՝ Մեսթիայում։ Բոլոր պացիենտները տեղափոխվել են Թբիլիսիի, Քութայիսի և Զուգդիդիի հիվանդանոցներ, գրում է Sputnik Georgia-ն։ Ըստ Խոջևանիշվիլիի, սահմանափակվել է երթևեկությունը վերոնշյալ գյուղերի միջև։ Գործում են դեղատները, մթերային խանութներն ու բանկերը։ Մեսթիայի մունիցիպալիտետում լայնածավալ թեստավորում կիրականացվի։ Մեսթիան լքած բոլոր քաղաքացիները պարտադիր թեստավորում կանցնեն։ Այն քաղաքացիները, որոնք վերջին 2 շաբաթում այցելել են վերոնշյալ գյուղեր, պետք է դիմեն համապատասխան կենտրոն կամ զանգահարեն 112 հեռախոսահամարով՝ ստուգելու համար ախտանիշների առկայությունը։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։ Վրաստանի կառավարական StopCov կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր 1250 է, որից 1010-ն ապաքինվել է։ Մահացել է 17 հիվանդ։ Կարանտինում 7068 մարդ կա, բժիշկների հսկողության տակ 242 անձ է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |