Անտոնիո Բանդերասի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել![]() 10 օգոստոսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, ստիպված եմ նշել 60-ամյակս կարանտինում, քանի որ Covid-19-ի ախտորոշման թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է նա։ Դերասանը նշել է նաև, որ համեմատաբար լավ է իրեն զգում։ Բանդերասն իսպանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երգիչ է, որը մեծ ճանաչում է ստացել Հոլիվուդում։ Հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Սև ոսկին»,«Մաշկը, որում ապրում եմ», «Ջասթինը և պատվի ասպետները» և այլ ֆիլմերից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |