ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների համագործակցության հեռանկարներն են այսօր քննարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը: Փոխշահավետ համագործակցության ոլորտների թվում կողմերը նշել են պայքարը միջազգային ահաբեկչության եւ զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Հանդիպման ժամանակ նշվել է նաեւ անվտանգության ծառայությունների համատեղ աշխատանքի կարեւորությունը անօրինական միգրացիայի կասեցման գործում:
 Ուշագրավ
---