Արմեն Աշոտյան. Իր որոշմամբ ԵԽԽՎ-ն հայկական ընդդիմությանը զրկեց վերջին հնարավորությունից 5 փետրվարի 2009 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից 1643-րդ բանաձեւի ընդունումը եւ հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու որոշումը Հայաստանի ընդդիմությանը զրկեց վերջին հնարավորությունից: Այդ մասին «Միջազգային կազմակերպություններում անդամությունը ինքնուրույն պետությունններին ճնշելու գործի՞ք է, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Հայաստանի ներսում չունենալով որեւէ օժանդակություն` ընդդիմական գործիչները անթաքույց հույս էին դրել եվրոպական կառույցների աջակցության վրա: Բայց ԵԽԽՎ որոշումը ընդհատեց Հայաստանում ժողովրդավարության զարգացման հետ կապված խնդիրների քննարկումների գործընթացը կառույցում»,- ընդգծեց հայ պատգամավորը: Նրա խոսքով, ԵԽԽՎ արդեն ապրիլյան նստաշրջանում Հայաստանի կողմից Վեհաժողովի խորհրդատվությունների իրականացման հարցին վերջ կտրվի:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |