Մինսկում ցուցարարներից 1 զոհ կա, Տիխանովսկայան Լիտվայում է11 օգոստոսի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած երկրորդ օրը բախումները Մինսկում ուժայինների և ցուցարարների միջև շարունակվել են, 1 զոհ կա։ ՆԳՆ-ն հաստատել է ցուցարարների շրջանում զոհի մասին լուրը։ Ուժայինները Մինսկի կենտրոնում լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել, գրում է BBC-ն։ Նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան Լիտավյում է։ Այդ մասին հայտնել է Լիտվայի երկրի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը՝ նշելով, որ նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Ավելի վաղ Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ըստ նրա շտաբի՝ իրենց թեկնածուն չի մասնակցելու բողոքի ակցիաներին։ Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Օգոստոսի 9-ին Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել էին հակաիշխանական ցույցերը։ Իրավապահները բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կան հազարավոր ձերբակալվածներ ու վիրավորներ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |