Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Covid-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---