Բելառուսում համապետական գործադուլի կոչեր են արվում․ Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանը ցույցի է դուրս եկել11 օգոստոսի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Մինսկում Կոզլովի անվան էլեկտրատեխնիկական գործարանը գործադուլ է հայտարարել, հետևելով ավելի վաղ Բեռալուսում հնչած՝ բոլոր ձեռնարկություններին գործադուլ անելու կոչերին, փոխանցում է Currenttime-ը՝ Nexta Telegram ալիքի վրա հղումով։ Ըստ աղբյուրի՝ գործարանի աշխատողներին ղեկավարը հիշեցրել է, որ աշխատավարձի օր է, ինչին ի պատասխան, ցուցարարներն ասել են, որ իրենց չեն վախեցնի։ Telegram-ի այլ՝ բելառուսակնա ալիքներին հղումով նշվում է, որ համապետական գործադուլի նպատակն ընդդիմադիր թկենածու Սվետլանա Տիխանովսկայային նախագահի պաշտոնում նշանակելն է, քաղբանտարկյալներին ազատելը և նոր ընտրություններ նշանակելը։ Գործադուլ է սկսել նաև Ժաբինկովսկու շաքարի գործարանը, աշխատակիցները պահանջում են իրենց տարածաշրջանի ներկայացուցչիհետ հանդիպում։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Ընտրություններից հետո երկրում հակաիշխանական ցույցեր են, ուժայինների հետ բախման հետևանքով 1 զոհ ու հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ կան։ Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է։ Ավելի ուշ Տիխանովսկայան տեսաուղերձ էր ձայնագրել ու նշել՝ ինքը ծանր ընտրության առաջ է, իսկ երեխաներն ամենակարևոր բանն են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |