Սվանեթում գտնվող զբոսաշրջիկները ևս կարանտինում են հայտնվել![]() 11 օգոստոսի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Վրացական Սվանեթում գտնվող ավելի քան 500 զբոսաշրջիկ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով ևս կարանտինում կլինի։ Զբոսաշրջիկների մի մասը Մեսթիայից ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է այլ շրջանների կարանտինային գոտիներ։ 171 անձ արդեն տեղափոխվել է Աջարիայի կարանտինային գոտիներ, 343 անձ տեղի հյուրանոցներում է տեղավորվել, գրում է Sputnik Georgia-ն։ Զուգահեռաբար զանգվածային ՊՇՌ թեստավորում է իրականացվում։ Այն անձանց, որոնք ցանկանում են հեռանալ Մեսթիայից, Զբոսաշրջության ազգային վարչությունն ապահովում է տեղափոխում այլ շրջանների կարանտինային գոտիներ։ Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին կսահմանվի՝ շրջանում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել։ Սահմանափակվել է երթևեկությունը վերոնշյալ գյուղերի միջև։ Գործում են դեղատները, մթերային խանութներն ու բանկերը։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |