ԵՄ-ն կարող է վերանայել Բելառուսի դեմ պատժամիջոցների չեղարկումը11 օգոստոսի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները Բելառուսում դրդում են Եվրամիության երկրներին վերանայել այդ երկրի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հիշեցնեմ, որ ԵՄ-ն չեղարկել է Բելառուսի դեմ պատժամիջոցները, քանի որ այնտեղ որոշ քայլեր ձեռնարկվեցին ճիշտ ուղղությամբ, օրինակ, քաղբանտարկյալների ազատման։ Սակայն, հիմա պետք է շատ լուրջ քննարկենք, վերջին օրերի իրադարձությունների լույսի ներքո, ուժի մեջ թողնել այդ որոշումը, թե ինչ-որ կերպ վերանայել»,-ասել է Մաասը ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։ Եվրահանձնաժողովն, իր հերթին հայտարարել է, որ լուրջ կասկածներ կան Բելառուսում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Ընտրություններից հետո երկրում հակաիշխանական ցույցեր են, ուժայինների հետ բախման հետևանքով 1 զոհ ու հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ կան։ Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է։ Ավելի ուշ Տիխանովսկայան տեսաուղերձ էր ձայնագրել ու նշել՝ ինքը ծանր ընտրության առաջ է, իսկ երեխաներն ամենակարևոր բանն են։ . Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |