Ռազմավարական 5 նպատակ՝ 67 միջոցառման տեսքով․ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ծրագիր կա

Ռազմավարական 5 նպատակ՝ 67 միջոցառման տեսքով․ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ծրագիր կա

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսված է ռազմավարական իրագործել 5 նպատակ՝ 67 միջոցառման տեսքով, հայտնում են Կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերն ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթևացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն:

2019-ին ընդունված ռազմավարական ծրագրի միջոցառումներին այս ծրագրով ավելացել է 14 նոր միջոցառում: Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի վեբ տարբերակը:

Միջոցառումներն ուղղված են լինելու նաև ֆիզիկական անձանց և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առևտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը:

Յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվում է իրականացման հստակ ժամանակացույց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---