Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել![]() 11 օգոստոսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարանում, հայտնել է պաշտպան Սմբատ Մինասյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Երեկ երեկոյան բողոք ներկայացրինք, քանի որ այսօր Վերաքննիչի կայացրած որոշման բողոքարկման վերջին օրն էր։ Վերաքննիչի որոշման մեջ կան կետեր, որոնք մեր սրտով չեն։ Խոսքն անձեռնմխելիության հաղթահարման, քաղաքական հետապնդման, քրգործ հարուցելու և հիմնավոր կասկածի օրինականության մասին է»,– ասել է Մինասյանը։ Պաշտպանը հիշեցրել է, որ Վերաքննիչը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։ Մինասյանն ասել է, որ վերաքննիչը որոշել է նոր քննության ուղարկել գործը, քանի որ, ըստ հիմնավորման` առաջին ատյանի դատարանը լավ չի հետազոտել փաստաթղթերը։ Վճռաբեկ դատարանը 2 ամսում պետք է որոշի՝ ընդունել վարույթ Ծառուկյանի պաշտպանների բողոքը, թե ոչ։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |