«Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուները միանվագ աջակցություն կստանան![]() 11 օգոստոսի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը այն երեխաների համար, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Դրա ընդհանուր բյուջեն 233 մլն դրամ է: Համավարակով պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների մոտ 29,300 աշակերտի համար, իրականացվում է «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով: 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ներառված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։ Շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011-ի հունիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 30-ը: Դրամական օգնությունը կվճարվի 2020-ի հուլիսի ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |