ԱՄՆ գլխավոր վարակաբանը Covid-19-ի դեմ ՌԴ պատվաստանյութի անվտանգության մասով կասկածներ ունի![]() 12 օգոստոսի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկածներ ունի Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության մասով։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող էր միանգամից մի քանի պատվաստանյութ ներկայացնել, բայց չի ցանկանում վնասել մարդկանց, գրում է «Կոմերսանտը»։ «Եթե մենք ցանկանայինք ռիկսի գնալ և վնասել մեծ թվով մարդկանց, տալով նրանց այն, ինչը չի օգնում, մենք կարող էինք դա անել հենց հաջորդ շաբաթվանից, բայց չենք ուզում։ Հուսով եմ՝ ռուսաստանցիներն իրոք լիովին հավաստիացել են, որ պատվաստանյութն անվնաս է և գործուն։ Բայց շատ եմ կասկածում, որ նրանք դա արել են»,- ասել է նա։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութի կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |