Իգդիրում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում, այդ թվում՝ Երևանում

Իգդիրում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում, այդ թվում՝ Երևանում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Օջախը եղել է 10 կմ խորությամբ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---